Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ելույթ ունենալ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նիստի բացմանը, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին, գրում է «Коммерсантъ» թերթը:
Թերթի զրուցակիցները, այնուամենայնիվ, նշել են, որ չնայած այց նախատեսվում է, այդ հարցի շուրջ վերջնական հստակություն կլինի միայն օգոստոսի սկզբին: «Ամեն ինչ կախված կլինի միջազգային իրավիճակից»,- ասել է թերթի աղբյուրներից մեկը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է թերթին, որ այցի հնարավորությունն ուսումնասիրվում է։
Նշենք, որ այդ նիստի ժամանակ քննարկվելու է Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների կողմից վետոյի իրավունքի կիրառման սահմանափակման հարցը։