ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը այցելեց Ծիծեռնակաբերդ

14:31     31 մարտի, 2015

Աշխատանքային այցով մարտի 30-31-ը Երևանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:

Սերգեյ Նարիշկինը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, իսկ հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը վերջինիս հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ և իր կողմից հեղինակած գրքերից:


© armedia.am