Թաիլանդի իշխանությունները մասշտաբային համաներում են հայտարարել՝ երկրի արքայադուստր Մահա Չաքրի Սիրինդհորնի ծննդյան օրվա առթիվ, որն ապրիլի 2-ին կդառնա 60 տարեկան, հաղորդում է РИА Новости-ն:
Սպասվում է, որ համաներումը կանդրադառնա 35 հազար բանտարկյալների, այդ թվում՝ մահվան դատապարտվածներին, ում պատիժը կփոխարինվի 50 տարվա ազատազրկմամբ՝ հետագայում այդ ժամկետը կրճատելու իրավունքով: