Փարիզում անցկացվել է Արևմտահայոց ազգային չորրորդ համագումարը

16:01     31 մարտի, 2015

Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարը Ֆրանսիայի մայրաքաղաքում է համախմբել մեծ թվով քաղաքական, հասարակական գործիչների Հայաստանից ու Սփյուռքից, հաղորդում է 1tv.am-ը:

Գիտաժողովի թեման է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական փաստերի քննարկումն ու վերլուծությունը: Մասնակիցները երկու օր քննարկել են հայկական պահանջատիրության նյութական մասը վերադարձնելու իրավական մեխանիզմները:

Համագումարն աշխատանքները եզրափակել է մարտի 29-ին: Պատվիրակները հռչակագիր են ընդունել՝ ուղղված թուրք ժողովրդին ու Թուրքիայի նախագահին:


© armedia.am