Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ապրիլի 24-ին կմասնակցի Չանաքքալեի միջոցառումներին: Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարարությունը։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Ավստրալիայի կառավարությունը արդեն տեղեկացրել է, որ չի մասնակցելու ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման պաշտոնական միջոցառումներին: