Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսում նամականիշ կթողարկվի

09:37     1 ապրիլի, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կիպրա-հայկական նամականիշ է թողարկվելու, այս մասին հայտնում է «Cyprus Mail»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը երկու երկրներում միաժամանակ կազմակերպելու է նամականիշի շնորհանդեսը: Նշվում է նաև, որ Կիպրոսում նախանշված միջոցառմանը մասնակցելու է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նամականիշի վրա պատկերվելու է Նիկոսիայի հայտնի, բայց արդեն փակված հայկական «Մելքոնյան» վարժարանը, որը նախապես ապաստան է եղել Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված և Կիպրոս փախած որբերի համար:


© armedia.am