Ներռուսական քարտային փոխանցումները այսուհետ կիրականացվեն Քարտային վճարման ազգային համակարգով: Նման անցման նպատակն է նվազեցնել Ռուսաստանի կախվածությունը արտասահմանյան վճարման համակարգերից, հայտնում է Sputnik News-ը:
Ինչպես տեղեկացրել է ՌԴ կենտրոնական բանկի Քարտային վճարման ազգային համակարգի բաժանմունքի տնօրեն, Տիմուր Բատիրևն, ազգային վճարման քարտերի առաջին խմբաքանակը կթողարկվի 2015 թվականի երրորդ քառամսյակում: Կենտրոնական բանկը նախատեսում է հաջորդ երկու տարիների ընթացքում թողարկել վճարման 100 միլիոն ազգային քարտեր:
Հիշենք, որ ՌԴ որոշումը՝ անցնել Քարտային վճարման ազգային համակարգի կայացվեց ի պատասխան ԵՄ երկրներին ուղղված Եվրոպական խորհրդարանի կոչին՝ դուրս թողնել Ռուսաստանին SWIFT համաշխարհային միջբանկային հաղորդակցությունների համակարգից: