Լիբանանահայ ռեժիսոր և վավերագրող Արա Մաձունյանի նոր պատկերագիրքն աշխարհին կպատմի Հայոց ցեղասպանության հետևանքով ձևավորված առաջին հայկական համայնքներից մեկի` Բեյրութի հայտնի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասպարեզ» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թռչնի բույն» պատկերագիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Լիբանանի քաղաքացիական պատերազմի 40-ամյակին: Այն հանրությանը կներկայացվի ապրիլի 13-ից: