Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Մուհամեդնիյազ Մաշալովը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ակտիվացնելու և խորացնելու առևտրատնտեսական, հումանիտար ու այլ ոլորտներում Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխգործակցությունը:
Դեսպան Մաշալովը վստահեցրել, որ իր աշխատանքը նպատակաուղղված կլինի երկու երկրների նախագահների միջև բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների, բազմաթիվ ոլորտներում ստորագրված փաստաթղթերի իրագործմանը, որոնք միտված են ավելի ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը բոլոր բնագավառներում: