Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է պատրաստել, որտեղ նշված են այն երկրները, որտեղ ամենաշատն է մահապատիժ իրականացվում: Այդ ցանկում առաջին տեղն է զբաղեցնում Չինաստանը:
Չինաստանում մահապատիժ է իրագործվում ավելի շատ, քան աշխարհի բոլոր երկրներում, սակայն հստակ թիվ իրավապաշտպանները չեն կարող նշել:
Մահապատժի առումով առաջատար երկրների թվում են նաև Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն: Ընդհանուր առմամբ, 2014 թվականին 22 երկրներում մահապատժի է ենթարկվել 607 մարդ: Դա 22 տոկոսով ավելի քիչ է, քան 2013 թվականին:
Amnesty International-ն իր զեկույցում նշել է, որ վերջին երկու տասնամյակում մահապատիժ կիրառող երկրների թիվը կրճատվել է: 1995 թվականին դատարանով մարդկանց մահապատժի էին դատապարտում 41 պետությունում, 2013 թվականին այդ երկրներն արդեն 22-ն են եղել: