Ադրբեջանի կենտրոնական բանկը պատրաստվում է անցնել մանաթի «լողացող փոխարժեքի» քաղաքականության, տեղեկացնում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովին։
Ռուստամովը նշել է, որ Ադրբեջանի ազգային արժույթը դեռևս պատրաստ չէ լիարժեք «լողացող կուրսի» ու հավելել է․ «Մենք առայժմ առաջնորդվում ենք մանաթը «ղեկավարվող լողացող փոխարժեքի» քաղաքականությամբ»։ Այուհանդերձ, ըստ Ադրբեջանի ԿԲ նախագահի, այն բանից հետո, երբ մանաթի փոխարժեքը մոտենա շուկայական արժեքին, իրենք անցում կկատարեն լիարժեք «լողացող փոխարժեքի» քաղաքականության:
Փետրվարի վերջին ադրբեջանական մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 33.5 տոկոսով: