Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի հետ կնքված համաձայնագրի հիման վրա կթվայնացվեն Հայոց ցեղասպանությունը վերապրած շուրջ 250 անձանց հուշերը: Այս մասին ապրիլի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հաղորդում է «Հայերն այսօր»-ը:
Թանգարանի տնօրենը նաև հավելեց, որ «Շոա» հիմնադրամում շրջանառության մեջ կդրվի նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ձայնագրությունների հավաքածուն՝ գիտահետազոտական աշխատանքների իրականացման և ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման համար:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին Երևանում մեկ այլ համագործակցության հուշագիր կստորագրի Փարիզի «Շոա» փաստագրման կենտրոնի հետ: