Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը նշանակվել է Ս. Գայանե վանքի վանահոր պաշտոնակատար, իսկ հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ազատվելով եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնում՝ որպես փոխտնօրեն: