Թուրքիայում «Evrensel Kültür» ամսագիրի ապրիլյան համարն ամբողջությամբ նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ «Էվրենսել» լրատվական կայքը տեղեկացնում է, որ ամսագիրը 100-ամյա ցավը և ամոթը քննելու է պատմության, մշակույթի և արվեստի դիտանկյունից:
Ամսագրում հրապարակվելու են հայտնի լրագրողների, գրողների հոդվածները, որոնք կներկայացնեն հայերի բացակայությունից առաջացած դատարկությունը: Ընթերցողի դատին են հանձնվելու հոդվածներ, որոնք պատմելու են տարբեր բնագավառներում հայերի ունեցած ներդրումների մասին: