Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխությանը Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկին կզրկեն մեդալից, տեղեկացնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհունա Մամեդովային։
Մամեդովան նաև ասել է, որ ֆեդերացիան պատրաստվում է երկու տարով որակազրկել մարզիկին։ «Այս մասին ինձ հաղորդեց Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը՝ նշելով, որ մոտ օրերս այս հարցի շուրջ վերջնական որոշում կկայացվի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի մարզիկը ներողություն խնդրեց իր պահվածքի համար։