Ռուսաստանը 70 մլրդ ռուբլու ռազմատեխնիկական օգնություն կհատկացնի Տաջիկստանին

12:06     3 ապրիլի, 2015

Ռուսաստանն առաջիկա տարիներին մոտ 70 մլրդ ռուբլու ռազմատեխնիկական օգնություն կհատկացնի Տաջիկստանին, գրում է Коммерсантъ-ը՝ հղում անելով ՌԴ գլխավոր շտաբի աղբյուրներին։

Տաջիկստանի զինված ուժերի արդիականացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ. ամռանը, սակայն հատկացվող օգնության չափը հայտնի է դարձել միայն այժմ։

Թղթաբանությունը համաձայնեցվել է, սակայն մատակարարումները դեռևս չեն սկսվել, նշում է աղբյուրը։


© armedia.am