Կիմ Չեն Ընը վերականգնում է հուրիների ջոկատը

12:13     3 ապրիլի, 2015

Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր է հարեմ ունենալ, ինչպես իր պապն ու հայրը։ Պետության ղեկավարին պետք է հաճույք պատճառեն հատուկ պատրաստություն անցած աղջիկները, որոնց ջոկատն առաջնորդն անվանում է «Հաճույքների դասակ», գրում է Chosun Ilbo-ն։

Կիմ Չեն Ընը երգչուհի Լի Սոլ Չժուից դուստր ունենալուց հետո որոշել է, որ իրեն ավելի երիտասարդ սիրուհի է պետք, և ոչ միայն մեկը, վստահեցնում են հարավկորեական ԶԼՄ-ները։

Հյուսիսկորեացի առաջնորդի պապը և հայրը նույնպես ունեցել են իրենց սեփական հարեմները, սակայն 2011-ին նրա՝ իշխանության գալուց հետո հուրիների ջոկատը ցրվել է։

 Այժմ Կիմ Չեն Ընը հանձնարարել է իր ենթականերին երիտասարդ և գեղեցիկ աղջիկներ փնտրել, ովքեր պատրաստ կլինեն «Հաճույքների դասակի» մաս դառնալ։ Ներկայում արդեն ընտրված աղջիկներն «անվտանգության գծով ուսուցում» են անցնում Փհենյանի հյուրանոցներից մեկում։


© armedia.am