Հայ Առաքելական եկեղեցին այսօր երեկոյան նշելու է Հարության տոնը

10:59     4 ապրիլի, 2015

Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:

 Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:


© armedia.am