Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասել է, որ Հնդկաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունը 7,4% աճով, հաղորդում է Hindustan Times-ը:
Հնդկաստանում նոր բիզնես սկսելը հեշտացնելու` կառավարության ձեռնարկած քայլերի մասին վարչապետն ասել է, որ հյուրընկալության արդյունաբերություն հիմնելու համար անհրաժեշտ թույլտվությունների թիվը 110-ից իջեցվել է 20-ի: Նա նաև նշել է, որ “ներդրումներ գրավելու համար մենք կանխատեսելի քաղաքականություն ենք վարում”: