Թուրքիայում արգելափակված Twitter միկրոբլոգների ծառայության հասանելիությունն ամբողջովին վերականգնվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Anadolu գործակալությունը ծառայության աշխատանքի վերականգնումը բացատրում է այն հանգամանքով, որ այն իրականացրել է Ստամբուլի դատարանի որոշումը և հեռացրել է անցած շաբաթ դատախազ Սելիմ Քիրազին պատանդ վերցնելու լուսանկարներն ու տեսանյութերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական իշխանություններն արգելափակել էին Twitter-ի, Facebook-ի և YouTube-ի մուտքն երկրի տարածքում։