Մարտական դիրքում զինծառայող է զոհվել. հարուցվել է քրեական գործ

15:33     7 ապրիլի, 2015

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել է ավագ ենթասպա, 43-ամյա Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով՝ սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։ Կատարվում է նախաքննություն:


© armedia.am