Ուրուգվայը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշ է թողարկել

11:04     8 ապրիլի, 2015

Ուրուգվայը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նամականիշ է թողարկել՝ ընդառաջելով Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Հայ Առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանի նախաձեռնությանը: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Նամականիշի ներկայացման հանդիսությունը տեղի է ունեցել Ուրուգվայի արտգործնախարարության Պալատի գլխավոր սրահում:

Արարողության գլխավոր բանախոս՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոան նշել է, որ այս պաշտոնական նամականիշի թողարկմամբ «Ուրուգվայը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, և իր ամբողջական զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարում»։  


© armedia.am