Գերության մեջ են մնում 400 ուկրաինացիներ

12:25     8 ապրիլի, 2015

Ուկրաինան պատրաստ է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ փոխանակել 40 գերիների: Այդ մասին հայտարարել է  ԴԺՀ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով լիազորված ներկայացուցիչ Դարյա Մորոզովան, հադորղում է ՌոսԲԱԼՏ-ը:

Նախորդ օրն ազատ էին արձակվել ուկրաինացի 16 զինվորականներ:

Այսօրվա դրությամբ արդեն իսկ ազատ են արձակվել 2.5 հազար ուկրաինացի զինվորներ, մոտավորապես 400-ը մնում են գերության մեջ: Նման թվեր է հաղորդել Ուկրաինայի Գերիների ազատման աջակցման կենտրոնի  բանակցող Յուրի Տանդիտը: 


© armedia.am