«Եվրատեսիլ-2015»-ը կթարգմանեն խուլերի միջազգային լեզվով

11:27     10 ապրիլի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթը, որը մայիսին տեղի կունենա Վիեննայում, մատչելի կլնի նաև լսողության խանգարում ունեցող մարդկանց համար:

Այս մասին լրագրողներին հայտարարել Է ORF հեռուստառադիոընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Մարտին Բիդերմանը, որն զբաղվում Է առաջիկա «Եվրատեսիլի» կազմակերպման հարցերով, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը տեսնեն, որ մեր երկիրը՝ Ավստրիան, և նրա մայրաքաղաքը սրտաբաց են, և այնտեղ ուրախ են հյուրերի ժամանմանը: Ամբողջ մրցույթը կթարգմանվի խուլերի միջազգային լեզվով»,- հայտնել Է Բիդերմանը:   

Բիդերմանը նաև նշել է, որ դահլիճը, որտեղ տեղի  է ունենալու «Եվրատեսիլը», կարող Է տեղավորել մինչև 12 հազար մարդ: Այնտեղ կտեղավորվի նաև մամուլի կենտրոնը, որը կարող Է ընդունել մինչև 1,7 հազար լրագրողների:


© armedia.am