Ռուսաստանը պատերազմի սպառնալիքներին կարող է պատասխանել գեոֆիզիկական զենքով

16:03     11 ապրիլի, 2015

Շաբաթվա գլխավոր ռազմաքաղաքական լուրերից մեկն էր ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հայտարարությունը Ռուսաստանի նկատմամբ խոշորամասշտաբ պատերազմի սպառնալիքին ի պատասխան նրա հավանական ասիմետրիկ հարվածի մասին:

Խոսքը գնում է ԱՄՆ Յելլոուսթոուն ազգային զբոսայգուն ջերմամիջուկային հարված հասցնելու մասին: Այստեղ է գտնվում Յելլոուսթոուն գերհրաբուխը, որը, գեոֆիզիկոսների բոլոր գնահատականներով, գտնվում է ժայթքման եզրին: Վերջին անգամ այն ժայթքել է 640 հազար տարի առաջ:

Նոր ժայթքումն աղետալի հետևանքներ կունենա Հյուսիսամերիկյան մայրցամաքի համար: Յելլոուսթոունի պայթյունի ուժը 2500 անգամ ավելի ուժեղ կլինի 8000 տարի առաջվա Էթնայի ժայթքումից, որի արդյունքում առաջացած ցունամին մի քանի ժամվա ընթացքում փոխեց երեք մայրցամաքների առափնյա ուրվագիծը:

Յելլոուսթոունի ժայթքման դեպքում երկրային կեղևը մի քանի մետրով կբարձրանա, իսկ հողը կտաքանա մինչև +60 աստիճան ըստ Ցելսիուսի: Ժայթքումից մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ կմոխրանա մոտ 1000 քառ.կմ տարածք, 10 հազար քառ.կմ տարածքը կոչնչանա տաք գոլորշու և կեղտի ալիքից: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում Հյուսիսային Ամերիկայի տարածքի մեծ մասը կծածկվի կես մետրից մինչև մի քանի տասնյակ մետրի հասնող մոխրի շերտով:

Այս պայմաններում բավական է հարաբերականորեն ոչ մեծ հրում, օրինակ` մեգատոնային դասի զինամթերքի հարված, որը նման ժայթքում առաջացնի: Փաստորեն ակադեմիկոս Սիվկովը շատ կոնկրետ նկարագրեց որակապես նոր դասի զենք` գեոֆիզիկական զենք, որը կարող է կիրառել Ռուսաստանը` իր անվտանգության նկատմամբ սպառնալիքի դեպքում: Այս զենքը ԱՄՆ-ին զրկում է ոչ միայն անխոցելիությունից, այլև ունակ է դադարեցնել Ամերիկայի` որպես քաղաքակրթության գոյությունը: Զարմանալի չէ, որ ռուս ռազմական վերլուծաբանի հայտարարությունը խառնաշփոթ է առաջացրել ամերիկյան ռազմափորձագիտական հանրությունում:

 

 


© armedia.am