Ռուսաստանը ներկա չի գտնվի G7 գագաթնաժողովին

22:41     12 ապրիլի, 2015

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմնայերը հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել գալիք G7 գագաթնաժողովին:

Նախորդ տարվա գագաթնաժողովի ընթացքում առաջին անգամ G7-ն անցկացվեց առանց Պուտինի. սա պատասխանն էր Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային: Այսօր վերաբերմունքը չի փոխվել. Շտայնմայերի խոսքով, Ռուսաստանի` G7-ին միանալը հնարավոր է միայն Ղրիմից հրաժարվելու միջոցով:

Հարկ է նշել, որ Die Welt պարբերականին տված հարցազրույցի ընթացքում նախարարը նշել է, որ ՌԴ-ի մասնակցությունը Սիրիայի, Եմենի և Լիբիայի ճգնաժամերի լուծմանը ցանկալի է, սակայն այս պահին G8-ի ձևաչափին վերադարձն անհնար է:


© armedia.am