Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները կքննարկեն ռուս-պաղեստինյան հարաբերություններին առնչվող հարցեր, կդիտարկեն դրանց հետագա զարգացման ուղիները։
Պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ընթացիկ իրավիճակին, կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հեռանկարները։