Գյանջայի` ծանր հանցագործությունների հարցով դատարանում երեկ տեղի է ունեցել հայազգի ռազմագերի ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին նիստը: «Դատավարությունն» ընթացել է դռնփակ: Ադրբեջանական աղբյուրնեը հայտնում են, իբրև թե գերին դատարանում հայտարարել է, թե ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքները և Հայաստանին կոչ է անում վերջ տալ Ադրբեջանի հետ պատերազմին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաղդասարյանը ադրբեջանական «արդարադատության ներկայացուցիչների հետ» շփվել է թարգմանչի միջոցով: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 20-ին:
Ինչպես նշում է news.am-ը, ԿԽՄԿ-ի երևանյան պատվիրակության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մոնիթորինգ չի իրականացնում և չի հետևում Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը: ԿԽՄԿ-ի մանդատի մեջ է մտնում գերիներին այցելությունը, գերիների փոխանակումը, համապատասխան իշխանությունների հետ առանձին երկխոսությունը:
Այսպիսով, ԿԽՄԿ-ի մանդատը չի տարածվում դատավարության մոնիթորինգի վրա: