Հռոմի Պապը Հայաստան կայցելի 2016 թվականին

12:55     14 ապրիլի, 2015

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կայցելի 2016 թվականին: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

«Պապը Հայաստան է այցելելու, անշուշտ, բայց ոչ թե ապրիլի 24­-ին, այլ 2016 թվականին: Մենք չենք հրավիրել նրան հենց ապրիլի 24­-ին, դա սխալ ինֆորմացիա է: Եկեղեցին հրավիրել է 2015-­ին իրեն հարմար պահի, բայց Պապը այս տարի մեր ժողովրդի համար այս պատարագը մատուցեց, հաջորդ տարի էլ կայցելի Հայաստան ու կհարգի մեր ժողովրդին: Նա հաստատ այցելելու է Հայասան, նա պաշտոնապես կհայտարարի այդ մասին, երբ ժամանակը գա»,­-ասել է Հովակիմ Սրբազանը:

Ապրիլի 12-­ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված պատարագ, որի  ժամանակ Ֆրանցիսկոս Պապը նշեց, որ 20­-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ` հայերի հետ կատարվածն անվանելով 20­-րդ դարի առաջին ցեղասպանություն: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:


© armedia.am