Չիլիիի խորհրդարանը ապրիլի 14-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Բանաձևում նշվում է հայ ժողովրդի հետ համերաշխության և 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին:
Բանաձևը վերահաստատում է Չիլիի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից 2007 թվականի հունիսի 5-ին Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևը։