Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը անդրադարձել է ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ավանելու կապացությամբ Անկարայի դժգոհությանը, հայտնում է Վատիկանի ռադիոն։
«Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի․․․ Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, քանզի որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», – ասել է Հռոմի պապը:
Հիշեցնենք, որ Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Պապի ելույթից հետո Վատիկանի դեսպանը Թուրքիայում կանչվել է արտգործնախարարություն: Միաժամանակ Անկարան Վատիկանից հետ է կանչել նաև իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: