Տոկիոյում մարտի վերջից սկսել է աշխատել ջրածնային շարժիչով գործող մեքենաների համար նախատեսված առաջին լցակայանը: Ծրագիրը պատկանում է Nippon Mobile Hydrogen Station Services LLC-ին, հաղորդում է corpomir.ru-ն:
Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնի նման մեքենաների առավելագույն օգտագործման մինչև 2020թ. Օլիմպիական խաղերի սկիզբը:
Նշենք, որ Ճապոնիայում արդեն տեղադրված է 13 նման լցակայան: Մինչև տարվա վերջ կտեղադրվեն ևս 80-ը: Մեկ տրանսպորտային միջոցի` ջրածնով լցնելը տևում է մոտ 3 րոպե: