Հնդկական «Շիվ Սենա» ուլտրածայրահեղական կուսակցության ներկայացուցիչները կոչ են անում ստերիլացնել երկրում ապրող բոլոր քրիստոնյաներին և մուսուլմաններին, որպեսզի նրանց թվաքանակը կրճատվի, քանի որ այլ դավանանքների ներկայացուցիչների աճը սպառնում է հինդուներին, հաղորդում է rosbalt.ru:
Իսկ մինչ այդ «Շիվ Սենայի» անդամները կոչ են արել` զրկել մուսուլմաններին ընտրական իրավունքից:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1մլրդ 210մլն, որոնցից 170 միլիոնը մուսուլման է, 24 միլիոնը` քրիստոնյա, իսկ 968 միլիոնը` հինդու: