Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը՝ որպես Էթյեն Մահչուփյանի հեռացման պատճառ նշվելով նրա կենսաթոշակային տարիքը։
Թերթը գրում է, թե Մահչուփյանին հեռացրել էին դեռեւս մարտի 9-ին, այսինքն՝ երբ Մահչուփյանը 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր կոչել, արդեն Դավութօղլուի խորհրդական չի եղել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը Հռոմի պապի՝ մատուցած պատարագից հետո հայտարարել էր, որ սխալ կլիներ Աֆրիայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը անվանել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը՝ ոչ։ Մահչուփյանը կարծիք էր հայտնել, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ ինչպես է այսքան տարի չի ասել։
Հիշեցնենք, որ Մահչուփյանը Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր ընդամենը ամիսներ առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին: