Բրիտանիկա հանրագիտարանն օգտագործում է «ցեղասպանություն» եզրույթը

17:41     16 ապրիլի, 2015

Հնագույն հանրագիտարաններից մեկի՝ Encyclopedia Britannica-ի ղեկավարությունը վերջերս խմբագրել է Օսմանյան Կայսրությունում հայկական ցեղասպանությանը վերաբերող հոդվածը: Նյութում «հայկական ջարդեր» բառակապակցությունը փոխարինվել է «Հայոց Ցեղասպանությամբ» , ընդ որում, ցեղասպանություն եզրույթն օգտագործվել է մեծատառով:

Հանրահայտ հանրագիտարանի «թուրք-հայկական պատմության» ենթավերնագրի տակ գտնվող հոդվածում մասնավորապես նշվում է. «Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայկական ցեղասպանությունը երիտթուրքերի իշխանության դաժան նախաձեռնությունն է հայերի դեմ Առաջին Աշխարհամարտի տարիներին (1914-1918): Հարյուր հազարավոր մարդկանց սպանությունը դարձել է գիտական և կառավարական շրջանակների բուռն քննարկումների առիթ: 


© armedia.am