ԱՄՀ-ն մերժել է Աթենքին՝ երկարացնելու պարտքի մարման ժամկետը

11:00     17 ապրիլի, 2015

Արժույթի միջազգային հիմանդրամի նախագահ Քրիստիան Լագարդը մերժել է Հունաստանին պարտքի հերթական տրանշի փոխանցման հետաձգման մեջ։ Այս մասին գրում է Financial Times-ը։. «ԱՄՀ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Լագարդը բացատրել է Հունաստանի ֆինանսների նախարարին, որ կառույցի քաղաքականությունը չի նախատեսում պարտքերի մարման ժամկետների հետաձգում»,- գրում է հրատարակությունը՝ ավելացնելուվ, որ այս ամիս Աթենքը ոչ պաշտոնապես դիմել էր ԱՄՀ-ին պարտքի մարման ժամկետը երկարաձգելու համար։

Մայիսի 12-ին Հունաստանը պետք է 747մլն եվրո վճարի ԱՄՀ տրամադրած վարկը մարելու համար։

Հիշեցնեք, որ օրերս Financial Times-ը գրել էր Հունաստանի  և նրա միջազգային վարկատուների՝ երկիրը դեֆոլտ հայտարարելու մտադրության մասին, որը հետագայում հերքվեց հունական իշխանությունների կողմից։


© armedia.am