Ռուսաստանը Աթենքին մի քանի միլիարդ կտրամադրի

09:03     18 ապրիլի, 2015

Հունաստանը և Ռուսաստանը կստորագրեն համաձայանագիր, որով Մոսկվան Աթենքին՝ որպես կանխավճար կտրամադրի 5մլրդ եվրո «Թուրքական հոսք» գազատարի կառուցման համար: Այս մասին գրում է  Spiegel-ը՝ վկայակոչելով Հունաստանի իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցության բարձրաստիճան պաշտոնյային:

Հունական «Ագրորա» թերթի փոխանցմամբ՝ Հունաստանի կառավարությունը արդեն համաձայնություն է տվել Ռուսաստանի հետ այս գործարքին: Աթենքում հույս ունեն, որ ռուսական հատկացման շնորհիվ հնարավոր կլինի շարունակել հունական պարտքի շուրջ բանակցությունները Եվրամության հետ:

 

 

 


© armedia.am