ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Եվրամությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չհանել մինչև Մինսկի համաձայանագրերի ամբողջական իրականացում: Այս մասին Օբաման հայտարարել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցի հետ հանդիպման հետևած մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է Lenta.ru.
«Առնվազն մենք պետք է պահենք պատժամիջոցների ներկայիս մակարդակը մինչև պարզ չդառնա, որ Ռուսաստանը կատարել է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները»,-ասել է Օբաման:
Ամերիկյան առաջնորդի խոսքերով ԵՄ առաջիկա գագաթաժողովի ժամանակ ԵՄ անդամները Ռուսաստանին հասկանալ կտա, որ պատժամիջոցները չեն թուլացվի մինչև Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրակացումը: