Եվրամիության և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի դեմ բողոքի ցույցեր կանցկացվեն Լոնդոնում, Բեռլինում, Մադրիդում, Ֆրանկֆուրտում և Ցյուրիխում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Եվրոպացիների դժգոհությունները վերաբերում են մասնավորապես համաձայնագրով նախատեսվող կազմակերպություններին ներկայացվող սննդային և բնապահպանական պահանջների նվազեցմանը, ինչը հնարավորություն կտա ամերիկյան կազմակերպություններին հեշտությամբ ներթափանցել եվրոպական շուկա:
ԵՄ և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն անցել են 8 փուլով և որպես համաձայնագրի կնքման նախնական ժամկետ՝ նշվում է 2015 թվականի դեկտեմբերը: