Սլովակիայի փոխարտգործնախարար Պետեր Բուրյանը նշանակվել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կենտրոնական Ասիայում, հաղորդվում է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում: Պետեր Բուրյանը կփոխարինի Յանոշ Հերմանին, որն այս պաշտոնին է 2014թ. ապրիլից:
Դիվանագետի պարտականությունների մեջ է մտնում՝ ամրապնդել կենտրոնաասիական տարածաշրջանի երկրների հետ ԵՄ քաղաքական կոորդինացմումը, կատարել Կենտրոնական Ասիայի համար Եվրամիության ռազմավարության մոնիթորինգը, ինչպես նաև նպաստել տարածաշրջանային անվտանգությանը, հաղորդում է centrasia.ru-ն: