«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով նվազագույնը 33 մարդ զոհվել է, շուրջ 100 մարդ՝ վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն:
Ռումբերից մեկը պայթել է բանկի մոտակայքում, իսկ մյուսը՝ ինֆորմացիայի և մշակույթի դեպարտամենտի մոտ: Զոհերի և վիրավորների մասին հստակ տվյալները, ինչպես նաև դեպքի մանրամասները ճշտվում են: