Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը իր երկրի համար ավտանգության երաշխիքներ է պահանջել ՆԱՏՕ-ից, հայտնում է РИА Новости-ին: Հակառակ դեմքում Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը սպառնացել է երես թեքել Հյուսիսատլանտյան դաշինքից:
«Ես միշտ միանգամայն անկեղծությամբ ասել եմ, որ մեզ համար անվտանգության կամ անվտանգություն ապահովող կառույցներում մասնակցությունը շատ կարևոր է: Սակայն, եթե մենք դաշինքից երաշխիքներ չստանանք, մենք ստիպված կլինենք այլ տարբերակներ փնտրել»,-հայտարարել է Կլիմկինը:
Կլիմկինը կարծում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կախված կլինի ոչ միայն Ուկրաինայից, այլ նաև հենց դաշինքից, «որտեղ վերջին շրջանում բացակայում է անդամների միջև կոնսենսուսը»:
Սակայն ՆԱՏՕ-ն, ինչպես 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել էր կառույցի գլխավոր քարտուղար Յեն Ստոլթենբերը, չի պատրաստվում Ուկրաինային դաշինքի անդամակցելու համար անվտանգության երաշխիքներ տալ: Բացի այդ մի շարքարևմտյան առաջնորդներ, այդ թվում՝ Անգելա Մերկելը, Բարաք Օբաման հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն այս պահին ընդլայնվելու որևէ մտադրություն չունի:
Անդրադառնալով ուկրաինացիների՝ ՆԱՏՕ-ին երկրի միանալու ցանկությանը, նշենք, որ 2015 թվականի սկզբին Կիևի Միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած սոցիոլագիական հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայի բնակչության մեծ մասը կողմ է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամացությանը: Այսպես, եթե ՆԱՏՕ-ին Ուկրաինային անդամակցության մասին հանրաքվեն տեղի ունենար մարտին, ապա ուկրաինացիների 43.3 տոկոսը կողմ կքվեարկեր ՆԱՏՕ-ին միանալուն, իսկ 33.4 տոկոսը՝ դեմ: Ընդ որում՝ Ուկրաինայի արևմուտքում բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ է հայուսիսատլանտյան դաշինքին միանալու, իսկ արևելքում ՝ հակառակը. բնակաչության գերակշռող մեծամասնությունը դեմ է:
Հիշեցնենք, 2010 թվականին Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքական ուղղությունից հրաժարվելու մասին: Սակայն 2014 թվականին՝ Ղիմի անջատման և Դոնբասում զինված հակամարտության արդյունքում, ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը կրկին դարձավ առաջնահերթություն:
Անդրադառնալով ուկրաինացիների դիրքորոշմանն այս հարցի շուրջ՝ նշենք, որ 2015 թվականի սկզբին Կիևի Միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած սոցիոլագիական հարցումները ցույց են տվել, որ Ուկրաինայի բնակչության մեծ մասը կողմ է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամացությանը: Այսպես, եթե ՆԱՏՕ-ին Ուկրաինային անդամակցության մասին հանրաքվեն տեղի ունենար մարտին, ապա ուկրաինացիների 43.3 տոկոսը կողմ կքվեարկեր ՆԱՏՕ-ին միանալուն, իսկ 33.4 տոկոսը՝ դեմ: Ընդ որում՝ Ուկրաինայի արևմուտքում բնակչության գերակշռող մեծամասնությունը կողմ է հայուսիսատլանտյան դաշինքին միանալու, իսկ արևելքում ՝ հակառակը. բնակաչության գերակշռող մեծամասնությունը դեմ է: