Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը նույնպես միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին:
Ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, հայտնում է armeniangenocide100.org-ը՝ վկայակոչելով Իսպանիայում ՀՀ դեսպանությանը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Չիրիվեյա, Բետերա, Բուրխասոտի, Պինտո քաղաքները: