Համացանցում բավական հայտնի դարձած «դպրոցական սկանդալը», որը տեղի էր ունեցել ԱՄՆ Ատլանտա նահանգում, վերջերս հասել է իր գագաթնակետին և ցնցել ամերիկյան մամուլը: Բանն այն է, որ նահանգային դատարանը դատապարտել է մի շարք դպրոցների ղեկավարների, ովքեր արհեստական կերպով բարձրացնում էին երեխաների քննությունների արդյունքները։ Ինչպես հայտնում է USA Today-ը, ղեկավար մարմինները պարբերաբար պահանջում էին ուսուցիչներից փոխել թեստերի սխալ պատասխանները, և այդպիսով աշակերտներին ավելի բարձր թվանշաններ «շնորհել»։ Իսկ այդ խարդախության նպատակը պարզապես եղել է Ատլանտայի նահանգային իշխանություններին հաճոյանալը‚ քանի որ վերջիններս դպրոցների աշակերտներից բարձր առաջադիմություն էին ակնկալում։ Այնուամենայնիվ, դատարանի որոշմամբ, «խաբեբաներից» երեքն առանձնապես խիստ պատիժ են ստացել՝ քսան տարի‚ որից յոթը բանտում‚ իսկ մնացածն` ազատ ռեժիմով։