Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Time ամսագրի՝ երկրագնդի ամենաազդեցիկ մարդ անվանակարգում իր օգտին քվեարկած ընթերցողները այդ քայլով արտահայտել էին իրենց հարգանքը Ռուսաստանի նկատմամբ, գրում է lenta.ru-ն:
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է նաև, որ անտարբեր է ամեն տեսակի վարկանիշների նկատմամբ: Նրա խոսքերով «պետության ղեկավարի ազդեցությունը կարելի է գնահատել հիմնականում տվյալ պետության տնտեսական ուժով և պաշտպանությունով»: