ԵՄ–ի հետ Հայաստանի նոր բանակցությունները կմեկնարկեն Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։
Ավելի վաղ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Եվրամիությունը մտադիր են գործակցության համաձայնագիր ստորագրել Ռիգայի գագաթնաժողովում մայիսի 21-22–ին ։
«Ակնկալվում է, որ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի և ԵՄ–ի միջև կստորագրվի փաստաթուղթ, որը մեկնարկ կտա նոր բանակցություններին»,– ասել է Թ. Պողոսյանը։
Ըստ նրա` կարող է հայտարարվել նաև հատուկ գործընթացի, մասնավորապես, վիզաների ռեժիմի ազատականացման, «բաց երկնքի» քաղաքականության համատեղ իրագործման կամ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի միանալու մասին։
«Հորիզոն-2020»–ը (Horizon 2020) Եվրոպական միության նորարարությունների և հետազոտությունների ծրագրեն են` 80 միլիարդ եվրո բյուջեով, նշում է ԱՌԿԱ գործակալությունը։