Ապրիլի 18-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ եկեղեցու Ծխական Խորհուրդը կազմակերպել է Ծառատունկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացրել են Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու Ծխական խորհրդի գրասենյակից:
Ծառատունկի համար Վառնայի քաղաքապետարանի կողմից հատկացվել էր մասնավոր տարածք անմիջապես Սև ծովի ափին:
Ծառատունկի մասնակիցները 100 խորհրդանշական ծառ են տնկել ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
Ծրագրվում է հետագայում այստեղ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար: