«Իսլամական պետություն» խմբավորումը մահապատժի է ենթարկել լիբիացի 30 քրիստոնյաների և համացանց է ներբեռնել 29 րոպե տևողությամբ տեսանյութը, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տեսանյութի սկզբում երևում են նարնջագույն հագուստով գերիներ, ովքեր ծնկի են եկել ծովի ափին, իսկ նրանց հետևում կանգնած են խմբավորման զինված անդամները։ Գերիները բաշխված են եղել երկու խմբի, յուրաքանչյուրում` 15 մարդ: Ինչպես նշում է գերծակալությունը, ակնհայտ է, որ վերջիններս Եթովպական եկեղեցու հետևորդներ են:
Գերիների խմբերից մեկին մահապատժի են ենթարկել Ֆեցցան նահանգում: