Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը ոչ ոքիով բաժանվեցին Ծաղկաձորում մեկնարկած շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում, որում հանդիպել են Հայաստանի և Իսրայելի հավաքականները:
Հայ գրոսմայստերը խաղում էր սևերով: Պարտիան ավարտվեց 24-րդ քայլում: