Սուդյան Արաբիան ՄԱԿ-ին միջոցներ կհատկացնի Եմենին մարդասիրական օգնություն տրամադրելու համար

09:24     20 ապրիլի, 2015

Սաուդյան Արաբիան 274մլն դոլար կհատկացնի ՄԱԿ-ին՝ Եմենի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

 «Սաուդյան Արաբիան աջակցում է իր եմենցի եղբայրներին և հույս ունի, որ երկրում կվերականգնվի անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է եմենցիներին օգնություն ցուցաբերելու համար ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններին միջոցներ հատկացնելու մասին սաուդական իշխանությունների որոշման մեջ, փոխանցում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ արպրիլի 17-ին ՄԱԿ-ը Եմենի բնակչությանը շտապ օգնություն հատկացնելու համար հենց այս գումարն էր խնդրել։ ՄԱԿ-ի տվյալներով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռմբակոծությունները սկսվելուց ի վեր Եմենում հազարավոր մարդիկ հարկադրաված են եղել լքել իրենց բնակավայրերը և այժմ զրկված են խմելու ջրից, սննդամթերքից և դեղորայքից։

 


© armedia.am